Այս տարի «Նաիրիտ» գործարանի սեփականատեր Rhinoville Property Limited-ը (որին պատկանում է ձեռնարկության բաժնետոմսերի 90%-ը) պետք է վերադարձնի 2006թ. ԱՊՀ Միջպետական բանկի կողմից ձեռնարկությանը տված նվազագույնը $70 մլն վարկը… Հայտնի է, որ արդեն մեկ տարի է` «Նաիրիտը» պարապուրդի է մատնված, և անհայտ է, թե ինչպես է վերադարձնելու վարկը:
Երեկ Երևան էր ժամանել ԱՊՀ Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, որի օրակարգը հենց վարկի մարման ժամանակացույցի ճշտումն է, չնայած Հայաստանի իշխանությունները Սուվորովի այցի օրակարգը գաղտնի են պահում: