ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ արվի: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ Հովսեփյանի՝ ԱԺ-ում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ միջնորդագրում Վարդան Օսկանյան անունը հաջողությամբ կարելի է փոխարինել Աղվան Հովսեփյանի անունով, քանի որ վերջինս էլ հեղինակ ու մասնակից է գործողությունների, որոնք դատապարտելի են ՀՀ Քրեական օրենսգրքի՝ Օկանյանին ներկայացված հոդվածներով:
«Օրինակ՝ Ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի: Դուք այդ մեքենայի վրա փակցրել եք գլխավոր դատախազության պետհամարանիշներ և շագործում եք այն: Փաստորեն, կատարել եք այնպիսի գործողություններ, որոնք կարող են որակվել այս հոդվածով»,- նշեց Փաշինյանը:
Աղվան Հովսեյանը, ի պատասխան իրեն ներկայացված մեղադրանքների, ասաց, որ վերջինս կարող է կատարել իր քաղաքացիական պարտքը և քննության առարկա դարձնելու նպատակով այդ հարցը ներկայացնել դատաքննչական մարմիններին: «Այդ ժամանակ ես ցուցմունք կտամ», – պատրաստակամություն հայտնեց գլխավոր դատախազը:










































