Հերթական ահաբեկչական ակտն է տեղի ունեցել Իրաքում: Երկրի հյուսիսում գտնվող Հադիթա քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն բանկի մասնաշենքում: Այս մասին տեղեկացնում է BBC հեռուստաալիքը:
Իրաքյան ոստիկանության տվյալներով, ահաբեկիչը մտել է բանկի մասնաճյուղ այն ժամանակ, երբ աշխատավարձ էին ստանում կառավարական զորքերի զինվորականներն ու ոստիկանության ներկայացուցիչները: Ամենայն հավանականությամբ, հենց նրանք էլ եղել են ահաբեկչի թիրախը:
Վերջին տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: