Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, ապա մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-210630»-ին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































