Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին միջնորդում է՝ «Սիվիլիթաս»-ի գործով Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ հայտարարելու համար, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է իրեն և իր հիմնադրամին վստահված խոշոր դրամական միջոցները և դրանց օրինականացման ուղղությամբ կատարված գործունեությամբ ծանր հանցագործություն գործել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյնաը:

Մանրամասներ ներկայացնելով «Հանթսման Բիլդինգ Թրոդաքթս»-ի կողմից հիմնադրամին ֆինանսական միջոցների տրամադրման, ստացման և Օսկանյանի կողմից «յուրացման» գործընթացից՝ Ա. Հովսեփյանը նշեց, որ հատկացված միջոցներից 181 հազար դոլարը հիմնադրամի նախագահի կողմից օգտագործվել է անձնական կարիքները հոգալու, այլ ո՛չ բացառապես բարեգործական նպատակներով: «Արտասահմանից կանխիկ ստացված գումարները Վարդան Օսկանյանը ստացել է «ՎՏԲ» բանկի իր անձնական հաշվեհամարի վրա և հետո փոխանցել հարազատների բանկային քարտերի, հաշվեհամարների վրա՝ հետագայում յուրացնելով դրանք»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով, «Սիվիլիթաս» հիմնադրամը այս ողջ ընթացքում օրենքով սահմանված կարգով թափանցիկ կերպով չի ներկայացրել իր ֆինանասական գործողությունները, իսկ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Օսկանյանի ներկայացրած հայտարարագում, որպես անձնական ունեցվածք, նշվել է ընդամենը 1 մլն 400 հազար դոլար գումար, այն դեպքում, երբ պատգամավորի անձնական ունեցվածքը զգալիորեն մեծ է նշված չափից:

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործի շրջանակներում ձեռք են բերվել բանկային գաղտնի տվյալներ, որոնք դեռևս հրապարակման ենթակա չեն: Քրգործում առկա են մի շարք ցուցմունքներ, հաշվետվություններ, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը, դատահաշվապահական փորձաքննության տվյալները, բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, պայմանագրեր, այլ ապացույցներ: Ապացույցների համակցությունը թույլ է տալիս Վարդան Օսկանյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի երրոդ մասի առաջին կետով որպես մեղադրյալ ներգրավել տվյալ քրգործում: Հետևաբար, ԱԺ-ին միջնորդում եմ համաձայնություն տալ՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու այդ քրգործում»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց՝ Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որ պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2 մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի՝ բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել:

Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը և գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011 թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում