Ճապոնիայի 30 միջազգային օդանավակայաններում ուղևորների ընտրողական ստուգման ռեժիմ է սահմանվել:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, այդ միջոցառումն ուղղված է երկիր պայթուցիկների տեղափոխումը կանխելու համար: Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը Ճապոնիայի օդանավակայաններին խորհուրդ էր տվել ավելացնել այն սարքերի քանակը, որոնք ի վիճակի են սքանավորել ուղևորներին և նրանց անձնական իրերը: Ճապոնական օդանավակայաններում այդպիսի սարքերն առայժմ շատ չեն դրանց թանկության պատճառով: