«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իսպանացի լրագրողներին հայտնել է, որ անչափ ուրախ է ժամանակին կատալոնական ակումբում հայտնվելու համար: Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ պարտական է «Բարսելոնա»-ին ամենով:
«Բախտս բերել է, որ հայտնվել եմ «Բարսելոնա»-ում: Ակումբին, որի կազմում հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ, պարտական եմ ամեն ինչով: Այն պարգևել է ինձ անհատական և թիմային տիտղոսներ, հաղթանակներ, գոլեր: Անչափ հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսա»-ում և Արգենտինայի ազգային թիմում:
Բնականաբար, իմ խաղը փոխկապակցված է խաղընկերներիս խաղի հետ: Առանց նրանց իմ հաջողություններն անհնարին կլինեին»,- հայտարարել է Մեսսին:







































