Կիպրոսի Հանրապետության անկախության օրը (Independence Day in Cyprus) նշվում է մեծ հանդիսավորությամբ:
1960թ. Կիպրոսը ստացավ երկար սպասված անկախությունն ու դարձավ ինքնիշխան պետություն:
Այսօր պետականորեն հանգստյան օր է, երբ ընտանիքը հավաքվում է ու միասին հյուրեր ընդունում:
Սրճարաններն ու ռեստորանները երեկոյան լի են լինում մարդկանցով, Նիկոսիայում զորահանդեսին ներկա են լինում հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, կիպրոսցիներն ընտանիքներով գնում են դիտելու զինվորական շքերթը: