Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադնեժադը հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում արևմտյան երկրների ներկայությունը հանդիսանում է անկայության առաջացման հիմնական պատճառ.
«Եթե արևմտյան երկրները ցանկանում են անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ապա նրանք ամեն ինչից առաջ պետք է լքեն մերձավորարևելյան տարածաշրջանը»:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցային գործընթացին՝ Ահմադինեժադն ընգծել է, որ Իրանը ներկայացրել է իր առաջարկները և հուսով է, որ տվյալ ուղղությամբ կձեռնարկվեն դրական քայլեր:
Իսրայելի կողմից Իրանին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ահմադինեժադը հայտարարել է, որ իրանցիները երբեք պատերազմ չեն սկսել, սակայն եթե հարձակում տեղի ունենա, ապա երկիրը լիովին ունակ է պաշտպանել իրեն:
Ահմադինեժադը հիշեցրել է, որ ողջ պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չի շահել Իրանի վրա հարձակում գործելուց:








































