Հոկտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում տեղի է ունենալու լեգենդար Nazareth ռոք խմբի համերգային շրջագայությունը, որը մեկնարկելու է Մոսկավայի «Крокус Сити Холл»-ից և ավարտվելու է Կալինինգրադում: Համերգները տեղի են ունենալու 17 քաղաքներում:
Համերգից առաջ Nazareth-ի բաս երաժիշտ Պիտ Էգնյուն հարցազրույց է տվել ИТАР-ТАСС-ին և պատմել խմբի ծրագրերի մասին:
Նա նշել է, որ իսկապես իրենց խումբը այս տարվա սկզբին որոշել էր, որ սահամանափակվելու է 2012-13 թթ. շրջագայություններով` դադարեցնելով իրենց երաժշտական գործունեությունը` կապված խմբի անդամների տարիքի և առողջական վիճակի հետ: Սակայն նա նշել է, որ այժմ որոշել են, որ իրենք երաժշտությամբ զբաղվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են. «Գուցե իսկապես այս համերգաշրջանը լինի վերջինը, ով գիտե»,- նշել է նա:
Անդրադառնալով իրենց վերջին սկավառակին` «Big Dogz»-ին, որը թողարկվել էր 2011 թ. նա նշել է, որ իսկապես դրանում ընդգրկված երգերի մի մասը ստեղծվել էր դեռևս նախորդ սակավառակի վրա աշխատելու ժամանակ, սակայն ունեին լավ մշակման կարիք: Էգնյուն ասել , որ այժմ հավանում է տարբերի ոճերի համատեղման արդյունքում ստեղծված երաժշտությունը, ինչը հապատասխանում է մեր ժամանակների ոգուն և պատճառում է հաճույք:
Բացի դրանից Պիտը նշում է, որ խումբը իր երաժշտության գերին է, քանի որ առանց նախկինում և ներակայումս հայտնի հիթեր կատարաման նրանց հադիսատեսը ուղղակի թույլ չի տալիս հեռանալ բեմից:
Ինչ վերաբերում է կենդանի կատարումներին, ապա Պիտը, ինչպես նաև բազամթիվ այլ ռոք երգիչներ նախընտրում են ակումբներում ելույթ ունենալ, քան մեծ համերգասրահներում: Ակումբներիում ստեղծվում է ավելի մտերմիկ մթնոլորտ, սակայն սահմանափակում է այցելուների քանակությունը, ինչը երաժիշտի գնահատամամաբ վատ է:










































