ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին քննադատել է գործող նախագահի հայացքները: Ըստ նրա` Բարաք Օբաման չի հասկանում ամերիկյան արժեքները, այդ պատճառով ճիշտ չի կառուցում այլ պետությունների հետ հարաբերությունները, փոխանցում է Associated Press-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռոմնին նշել է, որ նախկինում էլ է դժգոհություն հայտնել գործող վարչակարգի արտաքին քաղաքականությունից, սակայն Լիբիայում ԱՄՆ դեսպանի հետ կատարվածն իրեն ստիպել է վերանայել քննադատության աստիճանը: Նա դժգոհ է, մասնավորապես այն բանից, որ Սպիտակ տանը փորձում են նվազեցնել փաստի լրջությունը:
2012-ի հոկտեմբերի 3-ին Դենվերում տեղի կունենա ԱՄՆ նախագահի թեկնածուների հանրային բանավեճը: Ընտրությունները նշանակված են 2012-ի նոյեմբերի 6-ին:









































