Մեծ Բրիտանիան բախվել է ԲՈՒՀ-երում ինժեներական մասնագիտությունների գծով շրջանավարատների պակասի հետ: Կադրերի պակասը 50 %-ից էլ ավել է, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Թագավորական ինժեներական ակադեմիայի հաշվետվությանը:
Ըստ դրա՝ զուտ միայն հավասարակշռության պահպանման համար այս տարի անհրաժեշտ է 100 000 երիտասարդ մասնագետ-ինժեներներ: Որպես պակասորդի ցուցանիշ՝ առաջ է քաշվում այն վկայությունը, որ համաշխարհային նորարարական տեխնոլոգիաների մշակման վարկանշային ցուցակներում Մեծ Բրիտանիայի դիրքերը լուրջ տեղի են տվել:
2020 թ. Բրիտանիայում անհրաժեշտ է լինելու 830 000 մասնագետ մաթեմաթիկայի, ինժեներական նախագծման և հիմնարար ուսումնասիրությունների ոլորտներոմ, ինչպես նաև 450 000 տեխնիկական մասնագետ: Սա այն դեպքում, երբ ԲՈՒՀ-երը յուրաքանչյուր տարի տալիս են 23 000 շրջանավարատ տեխնիկական մասնագիտացմամբ:
Բացի կադրերի պակասից՝ հաշվետվության մեջ նշվում է, որ նկատվել է աշախատողների միջին տարիքի բարձրացում: Նրանց կանխատեսումների համաձայն՝ յուրաքանչյուր 14 տարվա ընթացքում աշխատակիցների տարիքը 10 տարով ավելանալու է: Այդ ամենի արդյունքում արդեն մի շարք ընկերություններ երիտասարդ մասնագետներ են փնտրում Բրիտանիայի սահմաններից դուրս:










































