Ճապոնիայի վարչապետ Իոսիխիկո Նոդան ընդունել է իր նախարարների հրաժարականը`իրականացնելու համար այսօր ծրագրված՝ կառավարության կազմի փոփոխությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարների կաբինետի 18 անդամներից 10-ը կփոխվեն, սակայն հիմնականները` կառավարության խոսնակը, փոխվարչապետը, արտգործնախարարը, տնտեսության և արդյունաբերության, պաշտպանության նախարարները, կմնան իրենց պաշտոններում:
Փոփոխությունները և վարչապետի պաշտոնում Նոդայի ընտրվելուց հետո մեկ տարվա ընթացքում արդեն 3-րդ կաբինետի ձևավորումը նպատակ ունեն ամրապնդելու իշխող կուսակցության դիրքերը առաջիկա ընտրությունների նախաշեմին:
Ինչպես սպասվում է` այսօր ցերեկը կհայտարարվի կաբինետի նոր կազմը, իսկ երեկոյան կկայանա Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի կողմից նոր կառավարոության հաստատման արարողությունը: