Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, ելույթ ունենալով ԱՄՆ Հոփքինսի համալսարանում, զարմանք է հայտնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի մերձացմանն ուղղված ռուսական տագնապի առնչությամբ:
«Կան դաշինքի անդամ երկրներ, որոնք շատ մոտ են Ռուսաստանին, ինչպես Նորվեգիան կամ Թուրքիան: Ուստի անհասկանալի է ռուսական կողմի տագնապը Վրաստանի պարագայում»,- ասել է Ապատուրայը:
«Վրաստանում բարեփոխումներ են իրականացվում, որոնք վերջին հաշվով հանգեցնելու են այդ երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- շեշտել է դաշինքի ներկայացուցիչը: