Սա մի ընտրություն է, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա իրականացնել, գրում է Daily Mail-ը` հաղորդելով, որ հերթական ուսումնասիրության արդյունքում ամերիկուհիների 51%-ն ընդունել է, որ հանուն բարեկազմության պատրաստ է զոհել մեկ տարվա սիրային քնքշանքները:
Մնացած 2400 կանայք հայտնել էին, որ լավ սեքսը չէին փոխի ավելորդ 14 կգ կորցնելու հետ:
Հարցվածների 43%-ն ասել է, որ ամեն օր սահմանափակում է իր սնունդը և 39%-ը դիմել է կոշտ դիետաների քաշ գցելու և բարեկազմությունը պահպանելու համար:
Փորձաքննությունը նաև պարզել է, որ 30%-ը փորձարկել է, բայց այլևս երբեք չի կրկնի դիետաներ:







































