Հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթեուեյն ամուսնացել է ամերիկյան դերասան Ադամ Շուլմանի հետ: Այս մասին տեղեկացնում է Infox.ru-ն:
29-ամյա Հեթեուեյն ու 31-ամյա փեսացուն իրենց ամուսնությունը նշել են Կալիֆոռնիայի Բիգ Սյուր բնակավայրում: Celebuzz-ի տվյալներով` միջոցառումը, որին մասնակցել է 180 մարդ, անցկացվել է վրանում: Դերասանուհու հագին եղել է զգեստ Valentino-ից, իսկ Ադամը կրել է «ավանդական սմոքինգ»:









































