Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Կախեթի շրջանի Գիորգիցմինդ գյուղ` Օտար Գոդերձիշվիլիի ընտանիք և նրանց հետ մասնակցել խաղողի բերքահավաքին: Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը:
Նախագահի վարչակազմի տվյալներով` ռտվելիի (խաղողի բերքահավաքի) ընթացքի մասին ինֆորմացիա այս տարի Սաակաշվիլին անձամբ ստացել է Գոդերձիշվիլիներից, որոնք արդեն խաղողի բերքի հիմնական մասը հանձնել են գինու գործարաններին:
Ընտանիքի խաղողի այգին զբաղեցնում է 8000 քառակուսի մետր տարածք:
Վրաստանի նախագահն այսօր եղել է նաև Ցնորիում, որտեղ Մչեդլիշվիլիների ընտանիքին ծանոթացրել է ծրագրված ենթակառուցվածքային նախագծերին:
«Ինչպես էլ ընտրություններն անցնեն, ինձ համար սկզբունքային է, որ խաղողի բերքահավաքն այս տարի լավ անցնի»,- ասել է Սաակաշվիլին:








































