ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ ամեն ինչ նախօրոք պլանավորված էր, և չի բացառում, որ նոր ձերբակալություններ էլ լինեն:
«Այս ամենը պետք չէ դիտարկել որպես ժողովրդավարության հասնելու նախադրյալ, մեր իշխանությունները ինչպիսին որ կային, այդպիսն էլ մնացել են, ոչ մի բան չի փոխվել: Խաչիկյանի ձերբակալությունը ժողովրդի խնդիրների լուծմանը ոչ մի կերպ չի առնչվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը:
Վարդանյանի կարծիքով՝ Վազգեն Խաչիկյանի կալանավորումը պետք է դիտարկել իշխանությունների ներկլանային պայքարի շրջանակներում:










































