Ֆրանսիական Պուատե քաղաքում կարտոֆիլով ռեկորդային կշռով պյուրե են պատրաստել:
Ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվող ճաշատեսակի կշիռը գերազանցել է մեկ տոննան:
Պյուրեի պատրաստման համար պահանջվել է 800կգ կարտոֆիլ, 250կգ կարագ և 300 լիտր կաթ:
Ճաշատեսակի պատրաստմամբ զբաղվել է խոհարարների երկու բրիգադ` կազմված 90 հոգուց, որոնք միմյանց փոխարինել են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Մինչև կեսօր նրանք արդեն պատրաստել էին 1042կգ պյուրե:









































