Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ` սոցիալապես ապահով քաղաքացիների համար հավելյալ հարկերի ներմուծման պահանջով: Հանրահավաքներ են անցկացվել 40 քաղաքներում: Կազմակերպիչների խոսքով` իրենց հաջողվել է հավաքել առնվազն 40 հազար մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մայնի Ֆրանկֆուրտում ցույցերին մասնակցել է 4000 մարդ, Քյոլնում նախաձեռնության աջակցման համար կենտրոնական հրապարակ էր դուրս եկել 2000 քաղաքացի: Մայրաքաղաք Բեռլինում հավաքվել էին 5000 կողմնակիցներ: Ի դեպ, ոստիկանության տվյալներով` դժգոհողների թիվն ավելի քիչ է:
Ցույցերին մասնակցել են արհմիությունների և քաղաքացիական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, Attack հակագլոբալիստների շարժման անդամները: Կազմակերպիչների խոսքով` իրենց պահանջի թիրախում Գերմանիայի բնակչության 1 տոկոսն է:





































