Կոշտ տնտեսման միջոցառումները Իսպանիային կօգնեն դուրս գալ ճգնաժամից: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն` ներկայացնելով 2013թ. պետական բյուջեի օրինագիծը:
Մոնտորոն ընդգծել է, որ օրինագիծը Իսպանիային թույլ կտա դուրս գալ ճգնաժամից և կապացուցի, որ այն Եվրամիության վստահելի գործընկերն է:
Փաստաթղթի համաձայն` կրճատումները վերաբերում են բյուջեի գրեթե բոլոր բաժիններին, բացառություն են կազմում միայն պետական պարտքի, կենսաթոշակների և կրթաթոշակների վճարումները:
Չնայած այն հանգամանքին, որ նախատեսվում է ծախսերի ¼ մասը հատկացնել պետական պարտքի վճարումներին, 2013թ Իսպանիայի պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 90%,», որի համար նախատեսված միջոցների 2/3-ը Իսպանիան հույս ունի ստանալ Եվրամիությունից, պարզաբանել է ֆինանսների նախարարը:
Բյուջեի մնացած բոլոր կետերը ենթարկվել են կրճատումների: Նախարարությունների ծախսերը կրճատվելու են 12%-ով, թագավորական տունը ևս 4%-ով ավելի քիչ միջոցներ է ստանալու: Սառեցվել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի աշխատավարձերը:







































