Իսպանիայի հարավում ուժեղ տորնադո է տեղի ունեցել: Զոհվել է 10 մարդ, 35-ը տուժել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները` տորնադոն ջրհեղեղ է առաջացրել: Խեղդվածների մարմինները հայտնաբերվել են ուրբաթ գիշեր լույս շաբաթ Ալմերիա, Մուրսիյա և Մալագա գավառներում:
Վալենսիայում ուժեղ քամին քշել է Սատանի անիվը, որի հետևանքով տուժել է 15 մարդ:
Մի շարք գավառներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ջրի տակ անցած թաղամասերից տարհանվել է 5 հզ մարդ:









































