Ապագայի վերաբերյալ իր պլանների մասին Բիձինա Իվանիշվիլին խոսել է արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը:
Հարցին՝ կճանաչի՞ նա ընտրությունների արդյունքներն այն դեպքում, եթե կոալիցիան գրավի խորհրդարանական մեծամասնությունը, Իվանիշվիլին պատասխանել է. «Եթե միջազգային դիտորդները ընտրությունները համարեն կայացած, ես պատրաստ եմ ստորագրել ցանկացած արդյունք»: Այս մասին տեղեկացնում է վրացական apsny.ge գործակալությունը:
Իվանիշվիլիին նաև հարցրել են՝ կսկսի՞ արդյոք նրա կոալիցիան իմփիչմենթի գործընթաց այն դեպքում, եթե խորհրդարանում կազմի մեծամասնություն, ինչին ընդդիմադիր գործիչը պատասխանել է, որ դրա կարիքը չի լինի՝ հայտարարելով, որ իր կողմից Սաակաշվիլիի հետ համագործակցության հարցում խնդիր չի տեսնում:









































