Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբել է իր 138-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվել է Ս. Գևորգ զորավարի տոնը:

Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար պայքարի պատմության ընթացքում ո±վ պետք է ոգևորեր հայ ժողովրդին` հաստատուն մնալ իր հավատքի մեջ, լինել անդրդվելի, եթե ոչ հավատքի այս համառ պահապանները: …Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունը հաղթանակ տարավ, չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիատոնեությունը շարունակվելու էր արգելված, հալածված կրոն մնալ: Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, իսկ քրիստոնեությունը միայն ազատության մեջ կարող է լիարժեք արտահայտվել: Այս ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաև հավատարիմ վկա Ս. Գևորգ զորավարը»:

Իր խոսքում Գևորգ Սրբազանը նաև տեղեկացրել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսուհետ կվերականգնվի Սբ. Գևորգի տոնին Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեդարձը նշելու ավանդույթը: Ճեմարանը հիմնադրվել է Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.` Ս. Գևորգի տոնին, և ի պատիվ սրբի` անվանվել Գևորգյան:

Ս. Պատարագի արարողությունից հետո տոնի առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն:
Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և ԳՀՃ օրհներգերը: Այնուհետև ասմունքով, ազգային և հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի սաները:

Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով նվիրական տոնի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ լուսամիտ Գևորգ Հայրապետի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր-կրթական հաստատությունը վերահաստատելու տեսիլքին: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց ճեմարանը Ս. Գևորգ զորավարի անունով կոչելը, որպեսզի ապագա եկեղեցականներն իրենց առաջնորդող ունենան Սբ. Գևորգ զորավարի անձը, Տիրոջը, ամբողջանվեր ու անձնազոհ հավատարմության խորհուրդը: «Այս ոգին է, որ մենք ցանկանում ենք կրթել ու կերտել մեր հոգևոր-կրթական հաստատություններում, որպեսզի այդ կրթօջախների հարկի ներքո ուսում առնող յուրաքանչյուր անձ ունենա զորեղ հավատք և հավատարմության ու նվիրումի ոգի, ի պահաջել հարկի նահատակության պսակը վերցնի, ինչպես մեր հայրերը` հանուն Քրիստոսի ու սուրբ հավատքի», – ասաց Հայոց Հայրապետը` կոչելով այս տոնին մեկ անգամ ևս անդրադառնալ հոգևորականի կոչմանը և առաքելությանը, որպեսզի Սբ. Գևորգ զորավարի օրինակով կերտվի ոգին, զորանա մեր հավատքը, պայծառանա մեր առաքելության տեսիլքը:

Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է ըստ ամենայնի նմանվել եկեղեցական պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին շենացրած լուսավոր կերպարներին, որոնցից մեկն է նաև Գևորգ Դ Հայրապետը` գոհունակությամբ ընդգծելով, որ այսօր էլ կան ազգի և եկեղեցու բազում արժանի, անձնուրաց, ազգասեր, հայրենանվեր, Քրիստոսի սիրով ապրող և գործող սպասավորներ:

Շնորհավորելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, դասախոսներին և սաներին` Վեհափառ Հայրապետը աղոթքով է մաղթել, որ Երկնավոր Տերը միշտ օրհնյալ պահի հիշատակը հաստատության հիմնադիր լուսահոգի Հայրապետի և զորացնի ճեմարանն իր առաքելության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում