Բանտային կտտանքների դեպքերը քննելու համար Վրաստան հրավիրված լիտվացի փորձագետը հայտարարել է, որ հրապարակված տեսանյութի հետքերով հետազոտել է 2 վրացի բանտարկյալների և կողմնակի իրերի օգտագործմամբ բռնաբարության հետքեր չի հայտնաբերել: Ընդդիմությունը կարծում է, որ նրան թույլ չեն տվել հանդիպել բռնության իրական զոհերի հետ, փոխանցում է newsru.com կայքը:
Լիտվայի դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ռոմաս Ռաուդիսը Լիտվայի արդարադատության նախարարության կողմից Վրաստան էր գործուղվել այն բանից հետո, երբ հրապարակվել էին վրացական բանտերից մեկում բանտարկյալների կտտանքների կադրերը:
Մարդիկ, որոնց հետ նա խոսել է, չեն ասել, թե հատկապես ինչպես է նկարահանվել տեսանյութը, սակայն խոստովանել են, որ դրանք նկարահանելու ընթացքում իրենց ասել են, թե ինչ անեն: Ռաուդիսի խոսքով` բանտարկյալներից մեկը հաստատել է իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի առկայությունը, սակայն նրանք երկուսն էլ կտրականապես հերքել են սեքսուալ բռնության փաստը:










































