Չնայած իր փոքր տարիքին` Բեյոնսեի ու Ջեյ-Զիի դուստրն արդեն հասցրել է նորաձևության իսկական խորհրդանիշ դառնալ: Հատուկ Բլու Այվիի համար տեղի է ունեցել դիզայներ Ռուտի Դևիսի էքսկլյուզիվ սպորտային կոշիկի ցուցադրությունը:
Fashiontime-ի հաղորդմամբ` մոդելավորողը Twitter-ի իր էջում հրապարակել է Swarovski բյուրեղներով զարդարված վարդագույն սպորտային կոշիկի լուսանկարը` ասելով, որ դրանք «աներևակայելիորեն լավն են»: Եթե այդ մոդելը վաճառվեր, 798 դոլար կարժենար:
Հիշեցնենք, որ Բեյոնսեի BGK Trademark Holdings ընկերությունը գնել էր Blue Ivy-ի ապրանքանիշի իրավունքները հունվարի 26-ին՝ դստեր ծնվելուց 19 օր անց:










































