Իրանական Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանը հիմնականում քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի, սիրիական ճգնաժամի, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու կարևորել են միջազգային մակարդակով համագործակցության շարունակականությունը:
Սալեհին ընդգծել է, որ երկու երկրների դիրքորոշումը համընկնում է Սիրիայի ճգնաժամի, ինչպես նաև կրոնական ու միջազգային հարաբերությունների հարցում:
Լավրովն ընդգծել է Իրանի ազդեցության օգտագործումը Սիրիայի վրա՝ այդ երկրում ճգնաժամի հաղթահարման նպատակով:










































