ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինը՝ Էնը, անհանգստանում է նրա հոգեկան վիճակի համար այն դեպքում, եթե նա հաղթի ընտրություններում:
«Ես կարծում եմ, որ իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում առավելապես կանհանգստանամ այն բանի համար, թե արդյո՞ք նրա հոգեկանի համար հարմար մթնոլորտ կլինի»,- ասել է նա KTVN-ին տված հարցազրույցում:
«Ես լիովին համոզված են նրա պրոֆեսիոնալ ունակություններին, որոշումներ ընդունելու, ղեկավարելու և տնտեսությունից հասկանալու նրա կարողությանը: Ուստի ինձ համար անհանգստության առավել մեծ առիթ կդառնա նախագահության ազդեցությունը նրա զգացմունքային վիճակի վրա»,- հայտարարել է թեկնածուի կինը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:









































