Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք հեշտացնելու են ՀՀ-ում շինարարության թույլտվություն ստանալու ընթացակարգը:
Ինչպես նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, շինարարության թույլտվության համար այսօր պահանջվում է առնվազն 137 օր, 20 ընթացակարգային քայլ, 1 մլն դրամ:
Փոփոխություններից հետո կպահանվի 27 օր, 5 քայլ, առավելագույնը` 7 քայլ: Ըստ վարչապետի` սա նաև կնպաստի doing business-ում ՀՀ դիրքի բարելավմանը:










































