Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 200» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բախման հետևանքով «Մերսեդես-C 200»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































