Իրանական FARS տեղեկատվական գործակալությունը հավատացել է ամերիկյան երգիծական The Onion թերթում տպագրված ստին: Այս մասին հաղորդում է The Lede բլոգը: Գործակալությունը վերահրատարակել է գրառումը, որտեղ ասվում է, որ ամերիկյան գյուղերի բնակիչների 77%-ը ամենայն հավանականությամբ նախագահական ընտրություններին կքվեարկի Մահմուդ Ահմադինեժադի օգտին, քան թե իր ձայնը կտա Բարաք Օբամային:
Նման տվյալներ իբր թե ստացվել են Gallup-ի կատարած սոցհարցումներից հետո:
Ինչպես հաղորդում է The Lede-ի բլոգի լրագրող Ռոբերտ Մեկը` FARS-ը ոչ միայն հրապարակել է այդ գրությունը, այլև փոխել է տեքստը: Մասնավորապես անհետացել են Ահմադինեժադին վերաբերող մի շարք դրվագներ, որտեղ նրան անվանում են մի մարդ, ով բազմիցս մերժել է Հոլոքոսթը և մահապատժի է ենթարկել բազմաթիվ քաղաքական բանտարկյալների:
Բարձրացած աղմուկից հետո հոդվածը FARS-ից անհետացել է:








































