Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ`Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ՄԱԿ-ի ԳԱ` միջուկային ահաբեկչության հարցերով նիստի ժամանակ պահանջել է միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնց հատուկ ծառայությունները կիբերհարձակումներ են գործել Իրանի վրա և սպանել են իրանցի ատոմագետներին:
«Իրանը դարձել է միջուկային ահաբեկչության զոհ: ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը, որպեսզի միջոցներ ձեռնարկի այդ երկրների դեմ: Վերջիններս կիբերհարձակումներ ու խափանարար գործողություններ են կիրառում Իրանի միջուկային խաղաղ օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև սպանում են իրանցի ատոմագետներին»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Այս ամենի հետ մեկտեղ, Սալեհին իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ին ու Իսրայելին, որոնց Իրանն ավելի վաղ մեղադրել է իր չորս ատոմագետների սպանությունը իրագործելու մեջ:








































