2012-ի դեկտեմբերի 1-ին Մեքսիկայի նախագահի պաշտոնը լքող Ֆելիպե Կալդերոնի արձանը կկանգնեցվի նախագահական նստավայրի այգում` Մեխիկոյի Սոճիների այգում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են Մեքսիկայի ԶԼՄ-ները:
Արձանի պատրաստման համար ամեն ինչ պատրաստ է` և նյութ կա, և չափերն են հայտնի: Հաստատված է նաև արձանի տեղադրման բյուջեն` 500000 պեսո (40 000 դոլար):
Սոճիների այգում նախագահների արձաններ կանգնեցնելու ավանդույթը սկսվել է այն ժամանակ, երբ տեղադրվեց Լասարո Կալդերոնի արձանը:







































