«Ամենաբարդ իրադրությունում հայտնվել կամ ինքն իրեն դրել է ԲՀԿ-ն, որն, իմ կարծիքով, առայժմ գավառական ճարպիկի քաղաքական ինտրիգանության խաղեր է տալիս: Այսպես իրեն պահում է նա, ով չգիտի, բայց գիտի, թե գիտի: Վերջին հաշվով Ծառուկյանը ստիպված է լինելու «բացահայտել» իր երկընտրանքը` կամ առևտրի է գնում Սերժիկի հետ, կամ սեփական թեկնածությունն է առաջադրում: Իհարկե, առայժմ տեսականորեն դեռ կարող է լինել նաև ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը, բայց այստեղ թե ՀԱԿ-ի, թե իշխանության կողմից մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանի անձամբ Ծառուկյանը: Նա պետք է հասկանա ոչ միայն այն, որ Պանիկովսկու դիմախաղով ՀԱԿ-ին աչքով անելու իր վարքագիծն այլևս սպառել է իրեն, այլև այն, որ ՀԱԿ-ի հետ այդ կերպ իր հարաբերակցվելը չի կարող ապրանք դարձնել՝ Սերժիկից զիջումներ կորզելու իր և իր կուսակցության համար»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը:









































