Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի ներկայացուցիչ Նաջիբ Միկատիի հետ, հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ տիրող իրավիճակը: Երկու կողմերն էլ խոսել են երկրում ցանկացած տեսակի բռնության դադարեցման անհրաժեշտության մասին:
Ռուսական կողմը հաստատել է Լիբանանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անփոփոխությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարությանը մեղադրելով երկրում բռնությունների համար: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարագախոսների քողի ներքո «զինված ահաբեկչական խմբավորումներ» են գործում:






































