Քրիստոնեական ղպտիական եկեղեցին քննադատել է Եգիպտոսի իշխանություններին, որոնք, ղպտիների պատրիարքարանի կարծիքով, «ունակ չեն ապահովելու Եգիպտոսի տարածքում ապրող քրիստոնյաների անվտանգությունը», փոխանցում է РИА Новости-ն:
Ղպտիների եկեղեցու առաջնորդի հայտարարությունը եղել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ 9 քրիստոնյա ընտանիք իսլամիստական ծայրահեղականների սպառնալիքների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները Սինայի թերակղզու Ռաֆահ քաղաքում և տեղավորվել Ալ-Արիշ քաղաքում:
Մոտ երկու շաբաթ առաջ ղպտիների մի քանի ընտանիքից Ռաֆահում արմատականների մի խմբավորում պահանջել է լքել քաղաքը:
Եգիպտոսի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:






































