Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը ներողություն է խնդրել iPhone 5-ի նավիգացիոն քարտեզի թերությունների և նախորդ սերնդի iPhone-ներում ու iPad-ներում iOS6 նոր օպերացիոն հավելված նորացումներից հետո ի հայտ եկած թերությունների համար: Այս մասին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Ընկերությունն ասել է, որ իրենք ցավում են նավիգացիոն քարտեզի թերությունների համար և ամեն ինչ կանեն դրանք շտկելու համար:
Սխալներից և անհամապատասխանություններից բացի` iOS6 նոր օպերացիոն հավելվածում բացակայում են նաև Google որոնողական համակարգից օգտվողների սիրելի որոշ ծառայություններ` ճանապարհներին խցանումների և հասարակական տրանսպորտի երթևեկության մասին տվյալներ ստանալու հնարավորությունը և այլն: Ընկերությունում հայտարարել են, որ բոլոր այդ ծառայությունները շուտով կլինեն իրենց սեփական հավելվածներում, իսկ առայժմ Apple-ն առաջարկում է օգտվել Bing-ի, Nokia-ի կամ Google-ի առաջարկած հավելվածներից:
Հիշեցնենք, որ նոր սմարթֆոնը ներկայացվել էր Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 12-ին:











































