Իշխանությունները ընդդիմությանը ճիշտ են հասկացել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ արձագանքելով իշխանության այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի 14-կետանոց պահանջը ոչ թե երկխոսելու առաջարկություն էր, այլ ուլտիմատում:
«Իրենք են ասել: Իրենք են իրենց ուլտիմատում տալիս: Դե, ժողովուրդը ուլտիմատում է ներկայացրել, լավ է արել: Բա ինչ անի, հերիք չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ներկայացրել է իր առաջարկությունները, և եթե իշխանությունները դա գնահատում են որպես ուլտիմատում, իրենց իրավունքն է:
Բայց ամեն դեպքում ժողովուրդը ուլտիմատում տալու իրավունք ունի:
Բայց նորից կրկնեմ, որ իրենք են անունը ուլտիմատում դրել, մենք ասել ենք՝ մենք, ժողովուրդը պահանջում է: Եվ եթե նրանք դա ուլտիմատում են հասկանում՝ ի՞նչ կարող ենք անել»,- ավելացրեց Գրիգոր Հարությունյանը:










































