«Սա աշխարհի պես հին հարց է. ի՞նչ է իրականում կինը պահում պայուսակում: Եվ հիմա մենք, հնարավոր է, ունենք պատասխանը»,- գրում է The Daily Mail-ը:
Հրատարակությունը բերում է նոր հարցման արդյունքները, համաձայն որի` զուգարանի թուղթը, պահեստային վարտիքը, շոկոլադը և iPod-ն այն իրերի թվում են, որոնք բրիտանացի կանաք մշտապես ունեն իրենց մոտ: Պայուսակի խորքում պահվում են ցավազրկող դեղեր, արևային ակնոցներ և եղունգի խարտիչ` փողի, կոսմետիկ միջոցների և նոթատետրի հետ:
Զարմանալի է, բայց հարցման միայն 72%-ն է իր հետ փող և բանակային քարտ վերցնում, գրում է հրատարակությունը: Փոխարենը` Լոնդոնում, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Արևմտյան Միդլենդում հարցված կանանց մեկ երրորդից ավելին առանց շոկոլադի տնից դուրս չի գալիս:
Հարցված կանանց 42%-ն ասել է, որ իրենց պայուսակի «մեջ մտնելը» հավասարազոր է իրենց էլեկտրոնային փոստը կամ SMS հաղորդագրությունները կարդալուն: Բիրիտանացի 5 տղամարդուց մեկը երբեք նույնիսկ չի մտածել դա անելու մասին, գրում է The Daily Mail-ը:
Հարցվածների 82%-ը կարծում է, որ պայուսակը շատ բան է ասում իր տիրուհու մասին:











































