Ֆրանսիական դատական հետաքննությունը սկսել է պարզել Closer ամսագրի կողմից հրապարակված Քեմբրիջի դքսուհի Քեթրինի կիսամերկ լուսանկարների հրապարակման հանգամանքները, ուրբաթ օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ հղում անելով արդարության մարմինների աղբյուրներին:
Closer փայլերես պարբերականը սեպտեմբերի 14-ին հրապարակել էր Քեթրինի և նրա ամուսնու`բրիտանացի արքայազն Ուիլյամի լուսանկարները` Ֆրանսիայի հարավում հանգստի ժամանակ: Լուսանկարներից մի քանիսում դքսուհին կիսամերկ կրծքով է: Ուիլյամի և Քեյթի փաստաբան Ամելը ֆրանսիայում երկու հայց է ներկայացրել, որոնցից մեկի առնչությամբ արդեն որոշում է կայացվել` արգելել լուսանկարների հետագա տարածումը (վաճառք, տպագրություն կամ համացանցում տեղադրում):
Երկրորդ հայցի համար, որի պահանջն է պատժել մեղավորներին, մի քիչ երկար ժամանակ կպահանջվի:








































