Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հրաժարվել է հետապնդել բրիտանական Sun տաբլոիդին արքայազն Հարրիի մերկ լուսանկարը տպագրելու համար: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Սենտ Ջեյմսի պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսին մամուլում հայտնվել էին արքայազն Հարրիի մերկ լուսանկարները:
Բրիտանական ԶԼՄ-ները` բացառությամբ Sun-ի, զերծ էին մնացել լուսանկարները հրապարակելուց: Մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող ամենաշատ վաճառվող թերթը հրապարակել էր դրանք «Լուսանկարներ, որոնք արդեն տեսել եք համացանցում» խորագրով:
«Խելամիտ չի լինի ընթացք տալ գործին, քանի որ դա կշեղի Աֆղանստանում ծառայության մեջ գտնվող արքայազն Հարրիի ուշադրությունը»,- իր որոշումը բացատրել է թագավորական ընտանիքը:










































