Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































