Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Րաֆֆի Հովհաննիսյանը 1 տարվա վաղեմության նամակը նորից ուղարկել է Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը բաց նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.
Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը: Միաժամանակ մենք անհրաժեշտ համարեցինք արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:

Նախորդ նամակից անցել է շուրջ մեկ տարի: Նամակի բովանդակությունն ըստ էության չի փոխվել, սակայն փոխվել է իրականությունը: Այն ժամանակ մենք պնդում էինք, որ հստակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական քայլերով գնալու ենք դեպի մեր նպատակը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կայուն պրակտիկան: Դրանից հետո մենք արդեն նոր ընտրական օրենսգրքի սահմանած խաղի կանոններով անցկացրեցինք խորհրդարանական ընտրությունները, որոնք ոգևորիչ գնահատականների արժանացան: Այնուհետև, այդ ընտրություններում արձանագրված խնդիրների շտկումից հետո Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կրկին լուրջ առաջընթաց ապահովեցին: Շատ լուրջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը: Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք և հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք:

Միևնույն ժամանակ մենք կրկնում ենք մեր հորդորը, որ արդեն հնչեցրել ենք. հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ: Եվ չարժե անուշադրության մատնել փաստը, որ միջազգային չափանիշներին հարիր ընտրությունների կազմակերպման համար միայն իշխանությունը չէ, որ անելիք ունի: Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը: Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը:

Հարգանքով`

ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում