IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, որ ամերիկյան ոստիկանությունը չի միջամտել, երբ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցող իրանական պատվիրակության անդամները ենթարկվել են հարձակման:
Մեհմանպարաստի խոսքերով՝ չնայած պաշտոնատար անձինք ոստիկանությանը կոչ են արել կանխել հարձակումը՝ իրավապահ մարմինները միջամտել են միայն այն ժամանակ, երբ իրավիճակի սրումը հասել էր իր գագաթնակետին: Մեհմանպարաստը հավելել է, որ ավելի ուշ հայտարարություն տարածվեց, թե իրանցի պաշտոնատար անձինք ենթարկվել են հարձակման:
Նշվում է, որ Մեհմանպարաստն ու իրանական պատվիրակության այլ անդամներ ՄԱԿ ԳԱ-ի նիստերի շենքից դեպի հյուրանոց ուղևորվելիս հարձակման են ենթարկվել ահաբեկչական հռչակված՝ Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության համակիրների կողմից: Նյու Յորքի ոստիկանությունն ու ԱՄՆ անվտանգության ծառայությունը չեն ձերբակալել իրանական պատվիրակության վրա հարձակում գործածներից և ոչ մեկին:










































