Վրացական ընդդիմադիր «9-րդ ալիք» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից երեկ հանդիսավոր բացված Քութայիսի միջազգային օդանավակայանի կառուցումն իրականում վերջնականապես չի ավարտվել:
Պաշտոնատար անձանց կողմից օդանավակայանը լքելուց հետո ցուցադրված սյուժեում երևում է, որ շենքի կառուցումը դեռ չի ավարտվել: Բացի այդ, ոչ ոք չի վաճառում Սաակաշվիլիի կողմից բարձրաձայնված՝ 22 եվրոյով դեպի Եվրոպա թռչելու տոմսեր:
Օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: