Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործել է հարուցել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի նկատմամբ, ինչի պատճառն Ահմեդովային առնչվող սկանդալային տեսանյութի ի հայտ գալն է:
Այդ տեսանյութն ինտերնետում տեղադրել էր Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, որը տեսանյութում պատգամավոր դառնալու համար տրվելիք կաշառքի չափի շուրջ սակարկում է Ահմեդովայի հետ:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հայտարարել է, որ տվյալ գործով ընդունվելու է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածին համապատասխան որոշում:








































