Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Ջավախքում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է. «Երկիր»

«Երկիր» ՀԿ Միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

Մոտենում է հոկտեմբերի 1-ը` երբ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու է նաև ջավախքահայությունը։ 2004-ից նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ Վրաստանը ղեկավարող և այսօր ընտրությունների միջոցով իր իշխանությունը վերարտադրել ձգտող քաղաքական ուժը ոչ միայն որևէ լուծում չի տվել Ջավախքի խնդիրներին, այլ ընդհակառակը, էապես սահմանափակել է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և այլ իրավունքները։

Մասնավորապես`

– Ջավախքում առավել խիստ կերպով են գործադրվում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերենի պարտադիր և անայլընտրանքային կիրառմանը վերաբերող օրենքները. վրացերենի չիմացության պատրվակով գործից են ազատվում և էթնիկ վրացիներով են փոխարինվում պետական հիմնարկներում աշխատող հայերը,

– հետևողական քայլեր են ձեռնարկվում Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի վերացման ուղղությամբ, այդ թվում գնալով կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը հայկական դպրոցներում,

– վրաց ուժային կառույցները հակաօրինական միջոցներով մշտական ճնշման տակ են պահում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքը,

– հետզհետե սահմանափակվում են հայաբնակ շրջաններում ՏԻՄ մարմինների լիազորությունները։

Սաակաշվիլիի վարչակարգը հալածանքների է ենթարկում այն հասարակական-քաղաքական գործիչներին և կառույցներին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների։ Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ ստիպված են եղել հեռանալ երկրից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։ Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Վրացական իշխանությունները արհամարհում են հալածանքները դադարեցնելու, Վահագն Չախալյանին և ջավախքահայ այլ ակտիվիստներին ազատ արձակելու Ջավախքի բնակչության, Հայաստանի և հայկական սփյուռքի գործիչների ու կազմակերպությունների կոչերը։

Ջավախքում այսօր տիրող անմխիթար վիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Սաակաշվիլիի վարչակարգը։ Ջավախքահայությունը քաջ գիտակցում է, որ իշխող կուսակցության վերընտրման դեպքում ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը ոչ միայն չի դադարի, այլ ընդհակառակը` նոր թափ կստանա։

Ջավախքահայության հիմնական քաղաքական իրավունքներից մեկը ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով Վրաստանի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցելն է։ Ինչպես և ջավախքահայության այլ իրավունքները, այս իրավունքը ևս ներկայումս կոպտորեն ոտնահարվում է Սաակաշվիլիի վարչակարգի կողմից։ Նախընտրական շրջանում վրաց իշխանությունների ապօրինի գործողությունները, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ճնշումների և հալածանքների աննախադեպ ալիքը վկայում են այն մասին, որ Սաակաշվիլիի վարչակարգը պատրաստ է վարչական և ուժային ռեսուրսի օգտագործման միջոցով կեղծելու Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների արդյունքները։ Այսինքն, ընտրությունները կարող են կեղծվել նույն այն մեթոդներով, որոնք Ջավախքում գործի էին դրվել 2006, 2008, 2010թթ. ընտրությունների ժամանակ։

Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը պահանջում է Սաակաշվիլիի վարչակարգից և նրա ջավախքյան գործակատարներից ընտրությունների օրը և ձայների հաշվարկի ընթացքում չբռնանալ ջավախքահայության ընտրական իրավունքների վրա և գործի չդնել քվեարկության արդյունքների կեղծման մեխանիզմը։ Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում