Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը, որը հայտնի է «Օրենքով շիկահերը», «Հատել գիծը» ֆիլմերով, որդի է լույս աշխարհ բերել: Փոքրիկին անվանել են Թենեսի Ջեյմս Տոտ: Աստղի ներկայացուցչի խոսքով՝ մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում, ողջ ընտանիքը ցնծության մեջ է: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Նորածինը դերասանուհու առաջին երեխան է երկրորդ ամուսնուց՝ Ջիմ Տոտից: Նա առաջին ամուսնուց՝ դերասան Ռայան Ֆելիպեից երկու երեխա ունի՝ 13-ամյա դուստր Ավան և 8-ամյա որդի Դիկը: Այսպիսով՝ դերասանուհին դարձել է բազմազավակ մայրիկ:
Ուիզերսպունը Ֆելիպեից ամուսնալուծվել 2007-ին:










































