Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Գրեք` թող նախագահի ականջին հասնի… չպետք է հայրենիքին ծառայելը դառնա դժոխք». մամուլ

Օրերս «Հրապարակ»-ի խմբագիրը մի ուշագրավ նամակ է ստացել, որը ներկայացվում է ստորև.

«Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ գրել Ձեզ այս նամակը, Արմինե ջան, բայց համարձակությունս չէր ներում, սակայն այս վերջին դեպքից հետո այլևս սիրտս չի դիմանում: Ասեմ, որ որդուս եմ ուղարկել ծառայության` 19 տարեկան է և ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում: Թերևս տեղյակ եք, որ այդ զորամաս հասնելու համար պետք է հսկայական ճանապարհ անցնել, բայց դա դեռ ամբողջը չէ. ասեմ, որ գնդում տիրում է, մեղմ ասած, անմարդկային վիճակ` չկան սանիտարական տարրական պայմաններ, խանութ, որպեսզի երեխաները գոնե մեկ-մեկ կարողանան սիգարետ և քաղցրավենիք գնել, որդիս ծխող է, ստիպված անցել է առանց ֆիլտր սիգարետի, քանզի զինվորական 3 հազար 500 դրամով` ամսվա համար, հազիվ կարելի է դա գնել: Ես չեմ հասկանում` Սեյրան Օհանյանը չգիտի՞, որ Երևանին կամ մյուս բնակավայրերին մոտ գտնվող զորամասերում միշտ լինում են սիգարետ և քաղցրավենիք, իսկ հեռավոր զորամասերում չկան: Բայց սարսափելին այն է, որ ամեն շաբաթ Երևանից ուղարկում ենք «տուլիկ» կոչածը, որը զորամասում մանրազնին թալանվում է վաշտերի սպաների կողմից, նախ հանում և իրենց տուն են տանում սուրճը, կոնֆետները և այլն, նոր մյուս մասը տալիս են զինվորներին` չհաշված, որ երեխեքը 15 օր դիրքերում անցկացնելուց հետո իջնում են զորամաս, ու էդ ժամանակ էլ նրանց հրամայում են անտառ հատել, իսկ թե ում է գնում այդ փայտը` դժվար չէ կռահել:

Արմինե ջան, խնդրում եմ, գրիր այս մասին` թող նախագահի ականջին հասնի, Սեյրանի ականջները մի հատ ձգի, որ տիրապետի իրավիճակին, մեր երեխեքը մեղք են, չպետք է հայրենիքին ծառայելը դառնա դժոխք: Եթե հնարավոր է, մի գրեք իմ անունը, քանզի երեխաս զորամասում խնդիրներ կունենա: Անչափ շնորհակալ եմ քեզնից»:

«ՀԳ – Ցավալի նամակ է: Հուսահատ մոր խոսք: Սեյրան Օհանյանը չգիտի՞… Իսկ Սերժ Սարգսյանը չգիտի՞… Կարծում եմ` գիտեն: Կարծում եմ, մտածում են` բանակ է, էդպես էլ պետք է լինի: Պետք է 2 տարին դժոխք դառնա և´ ծնողների, և´ զորակոչիկների համար, որ «կոփվեն», որ «տղամարդ դառնան»: Կամ էլ դա արվում է, որ մարդիկ փող չխնայեն բանակից ազատվելու համար: Չէ՞ որ ինչ-որ մարդիկ սնվում են դրանից: Ծառայության դժվարություններ ասվածը մեր բանակում փոխարինվել է բանակի հրամկազմի անպատասխանատվությամբ ու թալանով, ծառայության անկազմակերպ ռեժիմով, չկարգավորված կենցաղով ու դաժան վերաբերմունքով: Այսպես են մերոնք հասկանում բանակն ու ծառայությունը: Եվ մի բան էլ. եթե նկատեցիք, նամակում օգտագործվում է «տուլիկ» տերմինը, որը կալանավայրերին է բնորոշ: Իրականում էլ մեր բանակը գործում է կալանավայրերի սկզբունքով ու նորմերով: Գողական աշխարհում տիրող բոլոր կանոնները գործում են նաև բանակում: Եվ այդ մասին գրողների բերանն էլ փորձում են փակել Ղարաբաղի խնդրի չկարգավորմամբ, պատերազմի հավանականության ու թշնամու ջրաղացին ջուր չլցնելու անհեթեթ մտահոգություններով»,- հավելում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում