ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել լրագրողների պաշտպանության վերաբերյալ:
Խորհուրդը, որի մեջ մտնում են 47 երկրի ներկայացուցիչներ, ընդգծում է լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին անկախ հետաքննություններ իրականացնել սպանությունների և բռնությունների կիրառման վերաբերյալ, որոնք իրականացվել են լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ վերջին տարիների ընթացքում:












































